Երևան, Շիրազի 41/2
+(374) 11 204 204
Փորձարկում և Գործարկում



Թեստավորումը և շահագործման հանձնելու ընթացակարգը որակի ապահովման համակարգ է, որի նպատակն է արևային կայանների արդյունավետ նախագծումը և տեղադրումը, ինչպես նաև արևային կայանների պահպանման գործընթացների ապահովումը: Միայն թեստավորման ավարտից հետո ՖՎ համակարգերը կարող են միացվել ցանցին: Յուրաքանչյուր մոդուլային համակարգ պետք է փորձարկվի և ստուգվի հատուկ տեխնիկական հանձնախմբի կողմից, որն ունի համապատասխան գործակալությունների կողմից տրված վերահսկման արտոնագրեր: Գործընթացի իրականացումը երաշխավորում է համակարգերի անվտանգ աշխատանքը և շահագործման ընթացքում տեխնիկական բնութագրերին համապատասխանությունը: Այս գործընթացը Սոլար Էյ Էմ ընկերթույան կողմից իրականացնվում է հաճախորդների և գործընկերների շահերից ելնելով: Մենք մշակում ենք թեստավորման պլան, որպեսզի նախ և առաջ պաշտպանենք ներդրողների շահերը ապահովելով մեր կողմից կառուցված կայանների հուսալի երկարատև աշխատանքը: Սույն գործընթացը թույլ է տալիս ծրագրի ղեկավարներին և ներդրողներին ստանալ ներդրումների առավելագույն եկամտաբերությունը: Թեստավորումը օգնում է կանխատեսել հավանական խնդիրները, որոնք կարող են առաջանալ արևային կայանների շահագործման ընթացքում:

• Շահագործման պլանի մշակում
• Շահագործման ծրագրի կառավարում
• Թեստավորման ձևերի լրացում
• Սարքավորումների և համակարգերի տեղադրման ստուգում
• Տեղադրման թերությունների համապարփակ ցուցակի տրամադրում
• Էլեկտրաէներգիայի որակի ստուգում
• Համապատասխանության արձանագրության կազմում
• Ռիսկերի գնահատում և մոնիտորինգ
• LEED սերտիֆիկացում

Շիրակի մարզ
Լոռու մարզ
Արագածոտնի մարզ
Գեղարքունիքի մարզ
Սյունիքի մարզ