Մարզ, քաղաք/գյուղ` Արագածոտն, գյուղ Կարբի
Գործընկերոջ անունը` Ագրոինվեստ-ArLeAM
Ծառայության տեսակը` Արևային ՖՎ համակարգեր
Նախագծի տեսակը` Կորպորատիվ
Դրվածքային հզորություն՝ 150 կՎտ
Վահանակային տեղադրված հզորություն: 181.8 կՎտ
Համակարգի արտադրողականություն՝ 283,000 կՎտԺ/տարի
Տեխնիկական մանրամասներ
ԱՖՎ՝ Risen Energy երկկողմանի — 505Վտ — 360 հատ
Փոխակերպիչ (Ինվերտոր)՝ Huawei եռաֆազ 50կՎտ — 3 հատ
Սոլար Էյ Էմ-ը ընդլայնում է իր գործընկերների ցանկը. Այս անգամ համագործակցում ենք Ագրոինվեստ-ArleAM ագրոբիզնես հոլդինգի հետ, որը մասնագիտացած է Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գյուղատնտեսական ծառայությունների մատուցման ոլորտում: Ստորագրեցինք համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում էր 3 ամսվա ընթացքում կառուցել 150 կՎտ դրվածքային և 181.8կՎտ համախառն վահանակային հզորությամբ արևային կայան հատկացված հողատարածքի վրա։
Կայանի կառուցման համար օգտագործվել են ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների արտադրանքը. Risen Energy ընկերության արտադրած երկկողմանի 505Վտ հզորությամբ արևային վահանակներ և Huawei ընկերության կողմից արտադրված 3 հատ 50 կՎտ հզորությամբ եռաֆազ փոխակերպիչներ:
Սոլար Էյ Էմ-ն իրականացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր նախագիծ, որը մեր գործընկերներին հնարավորություն կտա տարեկան արտադրել առնվազն 283,000կՎտԺ էլեկտրաէներգիա:
Ծրագրին իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտվող հատկացված հողատարածքի վրա:
Մեր բարձրակարգ ինժեներա-տեխնիկական թիմի կողմից արևային կայանի նախագիծը կատարվել է արդի ինժեներա-նախագծային ծրագրերի և չափագրման ու գեոդեզիայի ժամանակակից գործիքների միջոցով, որոնք թույլ են տալիս անթերի իրականացնել նախագիծը
Վերանորոգման և մոնիտորինգի աշխատանքներ
Մենք համակարգված ձևով իրականացնում ենք կայանների աշխատանքի շուրջօրյա մոնիտորինգ, և հավաքագրում ենք տվյալներ վերլուծությունների և հաշվետվությունների համար: Դա հնարավորթյուն է ընձեռնում իրականացնել կայանների բարձրակարգ երաշխիքային սպասարկում և հայտնաբերված տեխնիկական խնդիրների վերլուծություն ու սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումների տրամադրում: