Նախագծի մանրամասները
Մարզ, քաղաք/գյուղ` ք. երևան
Գործընկերոջ անունը` Ա.Բ. Մեդ
Ծառայության տեսակը` Արևային ՖՎ համակարգեր
Դրվածքային հզորություն՝ 25 կՎտ
Մեծ պատասխանատվության բարձր զգացումով ներկայացնում ենք Ձեզ մեր նոր համագործակցությունը «Ա.Բ.ՄԵԴ» լաբորատորիայի հետ, որի արդյունքում իրագործվեց այս հրաշալի նախագիծը: 25,2 կՎտ վահանակային հզորությամբ այս կայանը կառուցել ենք մեր գործընկեր Risen Energy Co., Ltd.-ի և SolaX Power-ի համագործակցության շնորհիվ:
Վերանորոգման և մոնիտորինգի աշխատանքներ
Մենք համակարգված ձևով իրականացնում ենք կայանների աշխատանքի շուրջօրյա մոնիտորինգ, և հավաքագրում ենք տվյալներ վերլուծությունների և հաշվետվությունների համար: Դա հնարավորթյուն է ընձեռնում իրականացնել կայանների բարձրակարգ երաշխիքային սպասարկում և հայտնաբերված տեխնիկական խնդիրների վերլուծություն ու սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումների տրամադրում: