Օշականում գտնվող գեղատեսիլ MG Chalet հյուրատան և հանգստի գոտու համար տեղադրել ենք երկու հատ 360 լ տարողությամբ արևային ջրատաքացուցիչների համակարգ:
Արևային ջրատաքացման համակարգը կապահովի հյուրատան տաք ջրի սպառման 80 տոկոսը:
Համակարգի հետգնման ժամանակահատվածը ակնկալվում է չորս տարում, իսկ շահագործման ժամկետը ՝ 40 և ավելի տարի:
ԱՋ համակարգը հիանալի միջոց է ածխածնի արտանետումները նվազեցնելու և բնապահպանական խնդիրների լուծման համար: Սոլար Էյ Էմ-ը տեղադրում է ջրատաքացուցիչներ բնակելի շենքերի, ինչպես նաև ձեռնարկությունների համար: