Երևան, Շիրազի 41/2
+(374) 11 204 204
Մեր մասին
Սոլար Էյ Էմ-ը խթանում է Կանաչ էներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով՝ օգտագործելով կայուն տեխնոլոգիաներ։
Սոլար Էյ Էմ-ի մասին

Հիմնադրվել է 2022-ին Երևանում մի խումբ նվիրյալ հայրենասերների կողմից։ Solar AM-ը հնարավորություն է տալիս  նվազեցնել էներգետիկ ծախսերը  էներգախնայողության համապարփակ լուծումների շնորհիվ, էներգետիկ աուդիտի, ինժեներական տարատեսակ, HVAC ծառայությունների շնորհիվ և այլն:

Solar AM LLC- ը վերականգնվող էներգետիկայի բնագավառում առաջատար հայկական ընկերություններից է, որը մատուցում է համապարփակ ծառայություններ առևտրային շենքերի, բնակելի տների, փոքր և միջին ձեռնարկությունների, արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:

Ընկերությունը  հուսալի խորհրդատու է, մատակարար, նախագծերի իրականացնող ՝ մատուցելով ծառայությունների ամբողջական փաթեթ էներգախնայողության հասնելու նպատակով: Մենք ստեղծում ենք արժեքներ մեր հաճախորդների համար  տեղական  և միջազգային հարթակներում կայուն էներգետիկ լուծումների մշակման և կառավարման ոլորտում բարձր հմուտ թիմի միասնական աշխատանքի միջոցով: Մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները արտոնագրված են: Սոլար Էյ Էմ-ի  կողմից արդեն իսկ շահագործման են հանձնված, և արդյունավետ գործում են բազմաթիվ ՎԷ կայաններ ՀՀ տարածքում տնային տնտեսությունների և խոշոր կոմերցիոն արտադրությունների համար:

Հաճախորդների հետ մեր գործընկերային հարաբերությունների հիմքում ընկած են տրամադրվող երաշխիքային պարտավորությունները և բարձրակարգ սպասարկումը:

 

Solar AM-ը խթանում է Կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով՝ օգտագործելով արդի  տեխնոլոգիաներ: Մենք կառուցում ենք զրոյական ածխածնի համայնքներ և բոլորին տրամադրելով կանաչ էներգիա՝  հավատում ենք, որ դառնալու ենք զրոյական ածխածնի արտանետման կազմակերպություն մինչև 2034 թվականը:

Առաքելությունը
  • Լինել առաջատար ընկերություն ՎԷ ոլորտում ՝ առաջարկելով արդյունավետ նորարարական լուծումներ
  • Խթանել ՎԷ էներգիայի օգտագործումը՝ որպես էներգիայի  ավանդական աղբյուրների այլընտրանք
  • Հաճախորդներին կրթել ՎԷ առավելությունների մասին՝ օգնելով նրանց  կայացնել էներգիայի օգտագործման վերաբերյալ տեղեկացված որոշումներ
Մեր արժեքները
  • Կայունություն. վերականգնվող էներգիայի աղբյուրները խթանելու և ընկերության  կողմից իրականացվող ծրագրերի արդունքում ածխածնի հետքի նվազեցնելու պարտավորություն
  • Հաճախորդի գոհունակություն
  • Նվիրվածություն բարձրորակ ծառայությունների և ապրանքների տրամադրմանը, որոնք բավարարում կամ  անգամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները
  • Նորարարություն. ՎԷ արտադրության առաջնագծում մնալու և ծառայությունների ու ապրանքների շարունակական արդիականացման պարտավորություն
Պատասխանատվություն
  • Տրամադրել հաճախորդների բարձրակարգ սպասարկում՝ անսալով հաճախորդների կարիքները և առաջարկելով անհատականացված լուծումներ
  • ՎԷ համակարգերի հուսալիությունն ու արդյունավետությունն ապահովելու համար օգտագործել միայն բարձրակարգ նյութեր և սարքավորումներ
  • Ապահովել շարունակական աջակցություն և սպասարկում՝ հավաստիանալով, որ ՎԷ համակարգերը աշխատում են առավելագույն արդյունավետությամբ
Տարբերակում
  • Անհատականացված լուծումների թիրախավորում  հաճախորդի յուրահատուկ կարիքները հոգալու համար
  • Առավելագույն արդյունավետություն և կատարողականություն ապահովելու համար արդիական տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործման պարտավորություն
Ինժեներական համակարգերը ՎԷ-ի ոլորտում

ՎԷ ճարտարագիտություն

Վերականգնվող էներգիայի առաջընթացը սովորաբար ենթադրում է ինժեներական համակարգերի տեղակայում և տարբեր տեխնոլոգիաների օպտիմալ օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: ՎԷ ճարտարագիտությունը (RE) վերաբերում է տարբեր գործընթացներին՝ սկսած մատակարարման շղթայից, էլեկտրական, մեխանիկական, գիտական և ծրագրային ապահովման տեխնիկայից: Համակարգի ինժեներները աշխատում են սարքավորումների արտադրության, էլեկտրաէներգիայի կայանների նախագծման և կառուցման, ինչպես նաև էներգետիկ համակարգերի սպասարկման ոլորտում:

Solar AM-ում վերականգնվող էներգիայի ճանապարհային քարտեզագրման ռազմավարություն

Մեր ինժեներները կառավարում են էներգիայի փոխակերպման համակարգերը, ապահովում են պահեստավորման համակարգերի արդյունավետ աշխատանքը և օպտիմալ լուծումներ գտնում վերականգնվող էներգիայի տարբեր համակարգերի շուրջ ծագած խնդիրների համար: Մենք աշխատում ենք էներգախնայող նախագծերի նախագծման և իրականացման վրա: Տեղադրման փուլն ավարտվելուց հետո մեր ինժեներներն իրականացնում են փորձարկման աշխատանքներ. նրանք համակարգում են վահանակների, փոխակերպիչների  և էլեկտրական սարքավորումների դասավորությունը:

Սոլար Էյ Էմ-ի կողմից մատուցվող ծառայություններն են

  • Տարածքի և շինության չափագրում, ինժեներական վերլուծություն կամ էներգաարդյունավետության գնահատում
  • Բնակելի և կոմերցիոն շենքերի ջեռուցման և ջրամատակարարման  համակարգերի, ինչպես նաև կենտրոնացված ՎԷ էներգիայի հիբրիդային համակարգերի նախագծում
  • Նախնական ինժեներական խորհրդատվության տրամադրում (էլեկտրասնուցման համակարգի կառավարման առաջարկություններ)
  • Համալիր ՎԷ կայանների, էլեկտրակայանների և էներգետիկ ցանցերի մոնտաժում
  • Ֆոտովոլտային համակարգերի, բաղադրիչների և էլեկտրակայանների օպտիմիզացում և վերլուծություն՝ հաշվի առնելով նորարարությունը, արդյունավետությունը, արժեքը և երկարակեցությունը
  • ՎԷ նախագծերի դիագրամների և այլ փաստաթղթերի ստեղծում
  • Նախագծերի համապարփակ վերանայում, մոնիտորինգ և գնահատում կոլեկտորների արդիական  տեխնոլոգիաների ներդրման միջոցով
  • Ինժեներական համակարգերի  աուդիտ՝ տեղեկատվություն հավաքագրելու  սպասարկման անվտանգության ընթացակարգերի պահպանման միջոցով
  • Նախագծերի օպտիմալացման համար CAD և COMSOL ծրագրերի օգտագործում
  • Փորձարկում արտոնագրված  լաբորատորիաներում, որոնք կօգնեն Ձեզ հեշտացնել գործարկումը, նվազեցնել հաստատման ժամանակը և կանխարգելիչ սպասարկման պահանջները:
ՎԷ-ի լուծումները Solar AM-ի կողմից Հայաստանում

ՎԷ համակարգերը ՀՀ-ում

Մեր ընկերությունը ակտիվորեն օգտագործում է բնության համալրվող աղբյուրները՝ պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով։ Այսպիսով, մենք օգտագործում ենք նորարարական տեխնոլոգիաներ էներգիա արտադրոլու և պահպանելու համար՝ նպաստելով  ՀՀ  էներգոհամակարգի արդիականացմանը  մայրաքաղաք Երևանում և երկրի հեռավոր շրջաններում:

Քամին ՝ որպես աղբյուր ՎԷ ոլորտում

Հաշվի առնելով Նիդեռլանդներում անցյալում արդեն գործող  հողմաղացները՝ քամու էներգիան այլևս երազանք չէ, այլ էներգիայի անհրաժեշտ աղբյուր: Օդերևութաբանական բարենպաստ պայմանները հնարավորություն են տալիս օգտագործել քամոտ տարածքները, որոնք կարող են ապահովել քամու էներգիայի արդյունավետությունը: Solar AM-ն նախագծում և տեղադրում է հողմատուրբիններ: Մենք նաև իրանակացնում ենք սպասարկման աշխատանքները:

Արևային էներգիան Հայաստանի համար

Մեր օրերում մենք օգտագործում ենք արևի պոտենցիալ ներուժը տարբեր ձևերով՝ Հայաստանի տնտեսության համար Էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Մեր կողմից տեղակայվող արևային կայանները ստեղծում են ավելի մատչելի էլեկտրաէներգիա բնակելի տների, արտադրական ձեռնարկությունների, գյուղատնտեսական նախագծերի և այլնի համար: Սոլար Էյ Էն-ը առաջարկում է էլեկտրաէներգիայի արտադրություն դեպի հարավ ուղղված  վահանակների միջոցով։

Երկրաջերմային էներգիա Solar AM-ի կողմից

Solar AM-ն օգտագործում է ընդերքի էներգիան երկրաջերմային պոմպերի (GPs) միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դա տեղի է ունենում «հիդրոջերմային ռեսուրս»-ի շնորհիվ: Երկրաջերմային տեխնոլոգիան առավել նորարական է,  Solar AM-ն օգնում է տեղադրել երկրաջերմային համակարգեր (GS) Ձեր տնտեսությունների համար համեմատաբար մատչելի գնով:

ՎԷ-ն և Հայաստանը

ՀՀ-ում ՎԷ-ի օգտագործման ծավալների տարեց տարի ավելացումը նպաստում է էներգետիկ համակարգում  կանաչ էներգիայի չափաբաժնի անշեղ աճին: Դուք կարող եք դիմել Solar-ին ՎԷ-ի  վերաբերյալ լրացուցիչ հարցումներով: Դուք կարող եք ստանալ անվճար գնանշում կամ պարզապես կապվել մեզ հետ  անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:ՎԷ-ն այլևս շքեղություն չէ, այլ իրականություն Հայաստանում:

Վերականգնվող էներգիա. փաստեր և տվյալներ

Վերականգնվող էներգետիկան վերջին շրջանում զգալիորեն զարգացել է, քանի որ կիրառվող նորարարությունները թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը: Այսպիսով, ՀՀ-ում արևային, քամու և երկրաջերմային էներգիայի վերականգնվող աղբյուրները հիմնականում ապահովում են ավելի ցածր արտանետումներ և բարձր էներգաարդյունավետություն:

Մեր գործընկերները