Լուսավորություն նշանակում է հարմարավետություն: Գոյություն ունեն չորս տեսակի լուսավորության ծառայություններ, որոնք տեղադրվում են առևտրային և ոչ առևտրային տարածքներում:
Դիզայներ-ինժեներները պլանավորում, գնահատում, հաշվարկում են լուսավորությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարածքների համար: Այսօր շենքերի լուսավորության նախագծման համար օգտագործվում են բազմապիսի ծրագրային գործիքներ, ինչպիսիք են, օրինակ, Հուդինին կամ Ավտոդեսք Մայան։
Բացի այդ, օգտագործվում է 3D մոդելավորում լուսավորության հայեցակարգը և կառավարման համակարգերը ավելի արդյունավետ կիրառելու համար: Խելացի լուսավորության ծառայությունների համակարգերը պահպանելու համար դիզայներ-ինժեները պետք է տեղյակ լինի լուսավորության առկա չափանիշներից և կանոնակարգերից, որպեսզի Դուք հետագայում խուսափեք լրացուցիչ ծախսեր կատարելուց։
Սոլար Էյ Էմ-ը երաշխավորում է լուսավորման ծառայությունների մատուցման բարձր որակ: Մեր արհեստավարժ ինժեներների և դիզայներների թիմը նախագծում, մոդելավորում և տեղադրում է լուսավորության համակարգեր տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև իրականացնում է շենքերի և շինությունների ներքին և արտաքին լուսավորման նախագծեր: Նրանք նաև կարող են տեղադրել լուսավորության սարքեր ավտոկայանատեղիների և ճանապարհների համար։
Մենք ներկրում, պատվիրում ենք բացառիկ սարքեր Չինաստանում գտնվող համաշխարհային առաջատար կենտրոնից մեր հաճախորդներին գոհացնելու նպատակով: Մեր ընկերությունը կարող է նաև ներմուծել ցանկացած այլ արտադրող երկրից՝ հաճախորդների հատուկ պահանջը բավարարելու նպատակով: Մեր ընկերությունը տեղադրում է երաշխավորված որակյալ, հավաստագրված սարքեր և սարքավորումներ, հաճախորդների կարիքները բավարարելու համար:
• Անվճար խորհրդատվություն՝ հաճախորդների նախասիրությունները հասկանալու և լավագույն լուծումներն առաջարկելու համար։
• Բնակելարաբբերի կամ բիզնեսի համար նախատեսված տարածքի լուսավորման նախագծում, տուն/գրասենյակային տարածք այցելությունների և չափագրությունների միջոցով։
• Յուրաքանչյուր լուսավորության տարածքի նկատմամբ յուրահատուկ մոտեցում (բնական և արհեստական լուսավորության ինտեգրում):
• Ձեր լուսավորության համակարգի նախագծում և ճշգրտում:
• Լուսավորության նախագծման ամբողջական ծառայություն նոր կառուցվող շենքերի և վերանորոգման նպատակներով:
• Փաստաթղթերի տրամադրում CAD համակարգի միջոցով
• Լուսավորման համակարգի ամբողջական հաշվարկ և վիզուալիզացիա (Դիալյուքս ծրագրի միջոցով)
• Էներգիայի օգտագործման վերահսկում (մենք նախագծում ենք մեր բոլոր սխեմաները էներգաարդյունավետությունն ապահովելու համար):
• Լուսավորության համակարգերի կցամասերի վերանորոգման իրականացում:
• Էլեկտրական սարքերի տեղադրման առաջարկություն և տեղադրում