Մարզ, քաղաք/գյուղ` Երևան
Գործընկերոջ անունը` Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն
Ծառայության տեսակը` Արևային ՖՎ համակարգեր
Նախագծի տեսակը` Կորպորատիվ
Դրվածքային հզորություն՝ 30 կՎտ
Վահանակային տեղադրված հզորություն ` 36 կՎտ
Սոլար Էյ Էմ-ը կառուցել է աննախադեպ արևային կայան Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի համար:
Սոլար Էյ Էմ ընկերությունը Էրեբունի պլազայի ճակատային հատվածում տեղակայել է հատուկ կիսաճկուն արևային վահանակներ, որոնք կիրարկվում են ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ։
Պատի վրա տեղադրված արևային կայանները ավելի հեշտ է սպասարկել։ Փոշին, ձյունը, գրեթե երբեք խնդիր չեն առաջացնում կայանի առավելագույն հզորությամբ աշխատելու համար։
Ընդամենը 14 օրում մեր փորձառու թիմը տեղադրեց 225 արևային կիսաճկուն վահանակներ Էրեբունի պլազայի նախագծի համար ՝ հնարավորություն տալով պատվիրատուին տնտեսել ընդհանուր տարածքների լուսավորության, արտաքին լուսավորության չափով և զգալիորեն կրճատել վերելակների աշխատանքի համար ծախսվող էլեկտրաէներգիան։
Վերանորոգման և մոնիտորինգի աշխատանքներ
Մենք համակարգված ձևով իրականացնում ենք կայանների աշխատանքի շուրջօրյա մոնիտորինգ, և հավաքագրում ենք տվյալներ վերլուծությունների և հաշվետվությունների համար: Դա հնարավորթյուն է ընձեռնում իրականացնել կայանների բարձրակարգ երաշխիքային սպասարկում և հայտնաբերված տեխնիկական խնդիրների վերլուծություն ու սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումների տրամադրում: