Էներգոաուդիտը ծառայությունների գնահատման համակարգ է, որն ուղղված է էներգիայի սպառման վերլուծությանը, ինչպես նաև խելացի էներգետիկ կառավարմանը․ այն նաև միտված է պահանջվող էներգակիրների համապատասխանությունը որոշել ամբողջական համակարգում: Այլ կերպ ասած, ԷԱ-ը Էներգիայի հոսքերի վերլուծությունն է էներգետիկ ռեսուրսների ավելի լավ պահպանման ինչպես նաև հաճախորդների ծախսերը օպտիմալացնելու համար: Աուդիտը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում էլեկտրաէներգիայի սպառման, ինչպես նաև էներգաարդյունավետության և գնահատման վերաբերյալ: Այդ փաստաթուղթը ներառում է գնահատման, թեստավորման և արդյունավետության վերաբերյալ առաջարկություններ հավաստագրված աուդիտորական ընկերության կողմից: ԷԱ-ի նպատակն է իրականություն դարձնել ի սկզբանե նախատեսված էներգիայի ծախսերը խելացի կառավարման գործիքների միջոցով:
Սոլար Էյ Էմ-ը իրականացնում է ԷԱ ամհատների և կորպորատիվ ձեռնարկությունների համար: Սոլար Էյ Էմ-ը էներգետիկ խորհրդատվական ընկերություն է , որը կարող է իրականացնել ԷԱ-ներ բնակելի շենքերի կամ բիզնես տարածքների համար: Մենք գտնում ենք իրատեսական լուծումներ՝ ելնելով մեր աուդիտի արդյունքներից: Սրանով մենք թիրախավորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները: Վերջնական հաշվետվությունը ներառում է նախնական վերլուծություն, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, համեմատական վերլուծություն, մրցակիցների հետազոտություն, վերջնական լուծումներ, համապատասխանության աուդիտ, չափումներ և ստուգումներ, ինչպես նաև 24/7 սպասարկմանն ուղղված մի շարք օժանդակ ծառայություններ:
Մենք տրամադրում ենք ծախսերի խնայողության լուծումներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին խնայել իրենց գումարները:
Սոլար Էյ Էմ-ի հետ խնայելը այնքան դյուրին է։
Սոլար Էյ Էմ-ի լուծումները օգնում են օպտիմալացնել Ջեր ծախսերը և զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի համար վճարումները: Մեր օգնությամբ մեր հաճախորդները նվազեցնում են իրենց բյուջետային էներգետիկ ծախսերը և ապահովում շուկայում ավելի մրցունակ նիշ: Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ, որեպսզի Ձեր էներգիայի անհիմն սպառումը կասեցվի: Մենք տրամադրում ենք 24/7 հաճախորդների սպասարկման ծառայություն։
1. Մեր մասնագետները այցեր կկատարեն՝ պարզելու էներգիայի օգտագործման և վատնման խնդիրները: Նրանք մասնագիտական վերլուծություն կկատարեն նպաստող տարրերի վերաբերյալ, որոնք օգնում են ընդհանուր առմամբ էներգաարդյունավետությանը: Նրանք կստուգեն դռները և պատուհանները հասկանալու համար, թե ինչպես են աշխատում օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգերը:
2. Աուդիտի երկրորդ մասը ներառում է օդի արտահոսքի ստուգումը: Դա այն է, ինչ մենք անվանում ենք հերմետիկության թեստ: Աուդիտորների մեծ մասը փորձում է հայտնաբերել ճեղքերը, որոնք արտահոսքերի պատճառ կարող են հանդիսանալա: Նրանք նաև կիրականացնեն ջերմագրական սկանավորման վերլուծություն:
3. Անհատականացված հետազոտությունից հետո մեր մասնագետները հանդես կգան էներգաարդյունավետության բարելավման հատուկ առաջարկությունների ցանկով: Դրանքց ճշգրիտ կիրառկումը մեծապես կնպաստեն ծախսերի կրճատմանը
• Բիզնեսի չափանիշների և օդի արտահոսքի բացահայտում
• Օդափոխության օդորակման ստուգումներ
• Լուսավորության և հզորության գնահատում
• Կենցաղային տեխնիկայի և բնակարանային ծրագրերի մշակում
• Թերմոստատների փորձարկում և այլն:
• Այցելություններ՝ պարզելու էներգիայի օգտագործման և վատնման խնդիրները (մեր թիմը մասնագիտական վերլուծություն կկատարի այն տարրերի վերաբերյալ, որոնք նպաստում են ընդհանուր առմամբ օբյեկտի էներգաարդյունավետությանը)
• Օդի արտահոսքի փորձարկում
•Մեր թիմը կանցկացնի նաև ջերմագրական սկանավորման վերլուծություն՝ էներգիայի սպառումը չափելու համար)
• Էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության հնարավորությունների բացահայտման հատուկ առաջարկությունների ցանկի մշակում