Մարզ, քաղաք/գյուղ` Աշտարակ
Գործընկերոջ անունը` Աշտարակի կոնյակի տուն ՍՊԸ (<<ԱՇՏԱՐԱԿ — 1>>)
Դրվածքային հզորություն՝ 500կՎտ
Բացառապես սեփական կարիքների համար Լիցենզիայի շրջանակներում կառուցեցինք 500կՎտ դրվածքային հզորությամբ այս ինքնատիպ <<ԱՇՏԱՐԱԿ — 1>> արևային կայանը Աշտարակի Կոնյակի Տուն ընկերության համար սեղմ ժամկետներում: Կայանի կառուցման համար օգտագործվել ենք ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված սարքավորումներ և նյութեր, մասնավորապես Jinko Solar ընկերության արևային վահանակներ և SolaX Power ընկերության փոխակերպիչներ:
Վերանորոգման և մոնիտորինգի աշխատանքներ
Մենք համակարգված ձևով իրականացնում ենք կայանների աշխատանքի շուրջօրյա մոնիտորինգ, և հավաքագրում ենք տվյալներ վերլուծությունների և հաշվետվությունների համար: Դա հնարավորթյուն է ընձեռնում իրականացնել կայանների բարձրակարգ երաշխիքային սպասարկում և հայտնաբերված տեխնիկական խնդիրների վերլուծություն ու սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումների տրամադրում: