Երևան, Շիրազի 41/2
+(374) 11 204 204
Նախագիծ "Յումակս" ՍՊԸ-ի համար

Մարզ, քաղաք/գյուղ` Երևան

Նախագծի տեսակը` Կորպորատիվ

Դրվածքային հզորություն՝ 60 կՎտ

Սոլար Էյ Էմ–ը ընդլայնում է իր գործընկերների ցանկը. Այս անգամ համագործակցում ենք “Յումակս” ՍՊԸ-ի հետ: “Յումակս” ՍՊԸ-ն հանդիսանում է “DHL WORLDWIDE EXPRESS”-ի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Մեր բարձրակարգ ինժեներա-տեխնիկական թիմի կողմից արևային կայանի նախագիծը կատարվել է արդի ինժեներա-նախագծային ծրագրերի և չափագրման ու գեոդեզիայի ժամանակակից գործիքների միջոցով, որոնք թույլ են տալիս անթերի իրականացնել նախագիծը: Տեղադրել ենք 60  կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան մեր գործընկերոջ Յումաքս DHL-ի համար:

Վերանորոգման և մոնիտորինգի աշխատանքներ

Մենք համակարգված ձևով իրականացնում ենք կայանների աշխատանքի շուրջօրյա մոնիտորինգ, և հավաքագրում ենք տվյալներ վերլուծությունների և հաշվետվությունների համար: Դա հնարավորթյուն է ընձեռնում իրականացնել կայանների բարձրակարգ երաշխիքային սպասարկում և հայտնաբերված տեխնիկական խնդիրների վերլուծություն ու սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումների տրամադրում